ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Դա­վադ­րու­թ­յան տե­սու­թ­յուն»

«Դա­վադ­րու­թ­յան տե­սու­թ­յուն»
13.03.2020 | 01:13
Դա­վադ­րու­թյան տե­սու­թյու­նը, ինչ­պես աշ­խար­հում ա­մեն բան, ու­նի մե­դա­լի եր­կու ե­րես. մե­կը, որ այն իս­կա­պես ի­րա­կա­նու­թյան հետ ա­ղերս չու­նի, մյու­սը, որ ցան­կա­ցած Օ­վեր­տո­նի պա­տու­հան, ու­ղե­ղի լվա­ցում, հա­կաք­րիս­տո­սա­կան քայլ, «կլո­նա­վոր­վում» է հենց դրա­նով։ Ա­սել է` այն «պրակ­տիկ» տե­սու­թյուն է, և մենք հա­մա­ձայն ենք երկ­րորդ ձևա­կերպ­ման հետ, ո­րով­հետև «մո­նի­տո­րին­գի» դեպ­քում երկ­րորդը մշ­տա­պես հաս­տատ­վում է:
Նախ սկ­սենք «կո­րո­նա»` թագ, բա­ռաեզ­րույ­թից: Նշա­նա­յին հիբ­րի­դա­յին ա­րա­րո­ղա­կար­գով աշ­խար­հը կար­գա­վո­րող, կա­ռա­վա­րող կոնգ­լո­մե­րատն այս դեպ­քում ևս ան­չափ թի­րա­խա­յին է գտն­վել. «թագ»` թա­գա­վոր, բա­ռամ­թերքն այս դեպ­քում ևս եր­կե­րե­սա­նի մե­դալ է. նախ, որ աշ­խար­հի, օ­դի «թագն ու թա­գա­վո­րը», ինչ­պես գր­ված է Գր­քում, կրում է գի­տեք` ով. վեր­ջին օ­րե­րին Նե­ռը պետք է նս­տի տա­ճա­րում:
Եվ ա­պա`«թագ», ո­րով­հետև կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րում մշակ­ված վի­րուս­նե­րի մեջ (հի­շեք` վեր­ջերս Օս­կա­րում հաղ­թած «Մա­կա­բույծ»` խիստ նշա­նա­յին ան­վամբ ֆիլ­մը. այն­տեղ հենց այն­պես ֆիլ­մեր եր­բեք չեն հաղ­թում, նա­խորդ հաղ­թա­նա­կած ֆիլ­մե­րից մե­կը տրանս­գեն­դեր տղա­յի մա­սին էր, որն իր մեջ եր­կու «սկիզբ» ու­ներ) սա թա­գա­կիրն է` հզո­րը, որն ա­մե­նաէա­պեսն է օգ­նե­լու տա­ճա­րի «գրավ­մա­նը». կգ­րա­վես տա­ճա­րը` ողջ ո­գին, կու­նե­նաս ա­մե­նը` նավ­թը, աշ­խար­հի ռե­սուրս­նե­րը, տա­րածք­նե­րը, Ի­րա­նը, Ռու­սիան, Չի­նաս­տա­նը:
Միով բա­նիվ, հիբ­րի­դա­յին մար­տե­րի մեջ այս մե­կը շատ է­ժան է: Հո պա­տե­րազմ չէ՞, որ նա­նո-տիե­զե­րա­կան ուլտ­րա զեն­քեր ստեղծ­վեն, մե­կը մյու­սին ոչն­չաց­նի, հաս­ցեա­կա­նու­թյու­նը երևա. վի­րուս է և վերջ։ Գնա գտի-ա­պա­ցու­ցի, թե ա­մե­րի­կյան «ժո­ղովր­դա­վա­րու­թյան» ա­մե­նա­ժո­ղովր­դա­վար քայլն է, որ բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի վրա «հա­մա­տա­րած» ու «հա­վա­սար» է տա­րած­վում (ի դեպ նկա­տենք` Մեծ Բրի­տա­նիա­յում այն չկա, իսկ ԱՄՆ-ում` նախ մի քիչ չա­փա­զանց­ված է նրա «լի­նե­լու­թյու­նը» ընդ ո­րում, այդ լի­նե­լու­թյունն էլ, ըստ նույն դա­վադ­րա­կան տե­սու­թյան, Ի­րա­նի «սուրբ» ձեռ­քի գործն է։ Ի­րա­նը իր մոտ նետ­ված վի­րու­սը շր­ջել է հա­յե­լա­յին ար­տա­ցո­լու­մը` դեպ Հա­րա­վա­յին Կո­րեա, ԱՄՆ):
Եվ ու­րեմն` քա­նի դեռ ԱՄՆ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան դոկտ­րի­նում (սա ար­դեն դա­վադ­րա­կան տե­սու­թյուն չէ, այլ «մեջ­բե­րում» է ԱՄՆ անվ­տան­գու­թյան նոր հա­յե­ցա­կար­գից). Չի­նաս­տա­նը դեռ ա­ռաջ­նա­յին օ­րա­կար­գում չէ, Ռու­սաս­տանն ու Ի­րանն են ար­տա­հերթ թի­րա­խում։ Չի­նաս­տա­նում «թա­գը» նս­տեց ու­հա­նյան տն­տե­սու­թյան վրա, քան­դեց աշ­խար­հի ա­ռա­ջին տն­տե­սու­թյու­նը, հասց­րեց շն­չա­հեղ­ձու­թյան, Չնաս­տա­նին ա­սաց` բավ սի­րե­ցի, մնաս բա­րյավ:
Գնաց Ի­րան: ՈՒ­ղիղ` նա­խա­գա­հի խոր­հր­դա­կա­նի, նա­խա­րար­նե­րի, պատ­գա­մա­վոր­նե­րի մոտ: Էս­տեղ լու­ծու­մը քա­ղա­քա­կան էր, Ի­րա­նը պետք է քա­ղա­քա­կա­նա­պես թու­լաց­նել, ծն­կի բե­րել: Այդ ճամ­փին են:
Ռու­սաս­տանն ու Պու­տի­նը, որ ժա­մա­նա­կին ընտ­րել են տվել Թրամ­փին, շատ ա­րագ հաս­կա­ցան ի­րենց ա­նե­լիք­նե­րը, նոր «դա­վադ­րու­թյան տե­սու­թյան» ողջ հմայքն ու կոնտր-հար­ված­նե­րի գնա­ցին. Պու­տի­նին դարձ­նում են հա­վերժ նա­խա­գահ, որ Էր­դո­ղա­նի, ո­րին Պու­տինն իր դռա­նը եր­կար սպա­սեց­րեց, ստո­րաց­րեց... Հա, որ Էր­դո­ղա­նը (ոնց էր ա­սե՞լ` 25 մի­լիոն մահ­մե­դա­կան­նե­րի ձե­ռով կքան­դեմ Ռու­սիան) լավ հաս­կա­նա իր ա­սած­նե­րի ի­մաս­տը։ Ռու­սաս­տանն ա­մեն հնա­րա­վորն ա­նում է` կո­րո­նա­վի­րո­սի առջև դռ­նե­րը փակ պա­հե­լու հա­մար (հա­նուն ան­կեղ­ծու­թյան ա­սենք` դա ժա­մա­նա­կա­վոր կա­րող է լի­նել):
Եվ ի՞նչ։ Սաու­դյան Ա­րա­բիան ա­սաց. «Դոս­տում, նավ­թի ծա­վալ­նե­րը ի­ջեց­նում ենք, ա­սե­ղի վրա նս­տած քո կեր­պը, գոս­պո­դին Պու­տին, ա­սե­ղի վրա­յից ի­ջեց­նում, քեզ դարձ­նում ենք սո­վո­րա­կան «գրաժ­դա­նին Պու­տին»: «Չտո վի գա­վա­րի­տե, մի­լի­յե մաի»,- ար­ձա­գան­քեց Պու­տինն ու ա­սաց`«դա­վայ-դա­վայ»:
Քա­ղա­քա­կա­նա­պես ձևա­կեր­պած` Ռու­սաս­տա­նը դեռ ռե­սուրս­ներ ու­նի` դի­մագ­րա­վե­լու նաև նավ­թի տե­ռո­րին: Որ­քա՞ն։ Կերևա:
Հա­սանք Հա­յաս­տան` նոր իշ­խո­ղի խե­լա­գա­րու­թյան կան­խա­վար­կած­նե­րին, ջե­բում պա­հած մի­լիո­նա­վոր մա­նի­պու­լյա­տիվ հնարք­նե­րին (օ­դի իշ­խա­նը գի­տի ա­մեն ին­չը մա­նի­պու­լաց­նե­լու 400 «ազ­նիվ» ե­ղա­նակ): Էդ կուր­թան­ցու պատ­մու­թյու­նը` Շեքս­պիր-Բու­նյուել-Մար­կե­սի հաց կտ­րած վի­ճակ է, չար­ժե անդ­րա­դառ­նալ:
Ան­գամ չար­ժե անդ­րա­դառ­նալ` նրա կող­մից այս նեղ պա­հին, երբ Ար­ցա­խը կե­նաց-մա­հու (Իդ­լիբ, նավթ, ընտ­րու­թյուն­ներ) մար­տահ­րա­վեր­նե­րի ա­ռաջ է կանգ­նած, այդ մա­նի­պու­լյա­տո­րը չի խոր­շում բա­նա­կը խառ­նել իր ազ­գա­քան­դիչ` մու­տի­տա­պե­տու­թյան կա­ռուց­ման հաշ­վարկ­նե­րին. սե­ղա­նին նե­տե­լով «ա­մե­նաայ­լան­դակ» (ու­րիշ բառ տե­ղին չէ) ջո­կե­րը, թե «նախ­կին­նե­րը ժան­գո­տած զենք են գնել` 42 մի­լիո­նի» (նա­նին մեռ­նի ձեր պարգևավ­ճար­նե­րին):
Ի քո­յոց` քեզ մա­տու­ցան­վի. կա­տա­րենք սուր­բգ­րա­յին մեջ­բե­րումն ու անց­նենք ա­ռաջ:
Պա­րա­դոք­սալ է, իսկ ե­թե տի­զե­րա­բա­նո­րեն` «ար­դար» է, որ մա­նի­պու­լյա­տոր-իշ­խա­նի դեմ պայ­քա­րե­լու է «ե­լել» իր դր­սի հայ­րե­րի կող­մից ստեղծ­ված «մե­կը», որն ա­վե­լի ու­ժեղ, զո­րա­վար ու այս դեպ­քում` ան­պարտ է... և այդ մե­կը կո­րո­նա­վի­րուսն է:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 23670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ